ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ներկայ դարում, մահն է որ հագնում է կեանքի զգեստները եւ մարդուն խաբելով տանում է իր ետեւից

Ներկայ դարում, մահն է որ հագնում է կեանքի զգեստները եւ մարդուն խաբելով տանում է իր ետեւից
05.06.2024 | 11:01

Սէրն է որ մեզ կապում է Աստուծոյ, եւ ճշմարիտ սիրոյ մէջ է որ չկայ վատութիւն անել, հպարտանալ, ամբարտաւանալ, անտեսել եւ ոտնակոխել։ Սէրն է որ բաժանումներ չի ճանաչում, այլ իմաստութեամբ բաժանում է մեղքն ու չարը մոլորեալից եւ չարի հետեւորդից։

Սէրն է որ անկատար մարդկանց դարձնում է համարեայ կատարեալ, եւ մահադէմ մարդոց դարձնում է Աստուծոյ դէմքով արարածներ, քանի մեղքն ու մահն են, հայհոյանքն ու անյագ նիւթապաշտութեան կռապաշտութիւնն է տարածուած ներկայ սերունդների մէջ։

Ինչպէս չորացած գետ կամ ճահճացած ցեխոտ լիճ, սէրը շատ է պակասել մեր կեանքից։ Մարդիկ դարձել են ահաւոր նիւթապաշտ, անձնապաշտ, հայհոյիչ, հալածիչ եւ ամէն բարիի թշնամի, անձնական շահերի համար։

Մեր կեանքը դժոխքի է վերածուել, քանի միշտ ու միշտ խօսքերով շատ ենք սիրել Աստուծոյ Որդւոյն, իսկ իրականութեան մէջ՝ անիրաւ փողին, հաճոյքին, սին վայելքներին եւ նրանց մեր դիմաց դնող բանսարկու(ներին)…։

Երանի բոլորս մէկ առ մէկ գտնենք վերադարձի ճանապարհը դէպի կեանք։ Սիրով եւ այլոց ցաւերը գնահատելով է որ պիտի գտնենք Տէրը կանգնած կեանքի ջրերի աղբիւրի մօտ։

Տ. Սերոբ քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2712

Մեկնաբանություններ